Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ տարուց ավելի է՝ ոչ ոք չի գալիս-գնում, չնայած էնպես չէ, որ առաջ հաճախ էին գալիս». Տիգրան Աբգարյանի եղբայր. «Ժողովուրդ»

Մարտ 22,2018 12:06

Պատերազմից հետո պատմում էին մարտի դաշտում արիաբար զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի մասին։ Նա կարողացել էր կյանքի գնով կասեցնել հակառակորդի տանկերի առաջխաղացումը։ Աբգարյանն իր տանկով մխրճվել եւ խոցել էր հակառակորդի երեք տանկ եւ վերջում ինքն էլ նահատակվել իր տանկի մեջ։

Տիգրանի եղբայրը՝ Ժորա Աբգարյանը հարցին, թե արդյոք պետությունը որեւէ օժանդակություն տվե՞լ է իրենց ընտանիքին, պատասխանեց. «Ես ոչ մի օգնություն չեմ ակնկալում որեւէ մեկից, սա Հայաստանն է, լավ է՝ ամեն ինչ անեմ ինքս, կարծում եմ՝ դա է ճիշտը։ Պետությունից ակնկալում եմ միայն վերաբերմունք, թեկուզ մի զանգ, որ գոնե զանգեն, հարցնեն՝ ոնց ենք»:

«Եթե մինչեւ այժմ պետության կողմից որեւէ օժանդակություն չի եղել, ապա հիմա ի՞նչ ակնկալեմ։ Եթե սպասում են, որ մենք պետք է գնանք, դիմենք, ապա մենք միանշանակ չենք դիմելու»,- ասաց նա՝ հավելելով,- պետությունից, այսինքն՝ պաշտպանության նախարարությունից ստացել ենք գումար պանթեոնի ծախսերի համար, ստացել ենք օգնություն որոշ անհատներից, այդ միջոցներով կառուցել ենք հուշահամալիրը։ Մեկ տարուց ավելի է՝ ոչ ոք չի գալիս-գնում, չնայած էնպես չէ, որ առաջ հաճախ էին գալիս»։

Լյուսի ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031