Լրահոս
Օրվա լրահոսը

Մերձմոսկվայում տասնյակ երեխաների թունավորումը ինքնաբուխ ցույցի և բախման պատճառ է դարձել (տեսանյութ)

Մարտ 22,2018 12:01

Մարտի 21-ին Մերձմոսկովյան Վոլոկոլամսկ քաղաքում թունավորման ախտանշանով շտապ հիվանդանոց է տեղափոխվել 23 դպրոցական երեխա, ինչը հարուցել է ծնողների զայրույթը և փողոցային բախումների պատճառ է դարձել, գրում է Meduza.io-ն:

Սկզբնապես հաղորդվում էր, որ հիվանդանոց տեղափոխված երեխաները թունավորվել են դպրոցում գազի բալոնի արտահոսքի հետևանքով, սակայն ավելի ուշ պարզվել է, որ թունավորման պատճառը քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Յադրովո» կենցաղային թափոնների աղբակույտում գազի արտանետումներն են:

Ավելի ուշ Մոսկվայի մարզի առողջապահության նախարար Դմիտրի Մարկովը հայտարարել է, որ հիվանդանոց է տեղափոխվել ևս 34 երեխա 3 դպրոցներից, նրանք բոլորը գանգատվել են գլխապտույտից և սրտխառնոցից:

Երեխաներին հիվանդանոց են տեղափոխել շտապ օգնության մեքենաններով՝ ծանր վիճակով: Հիվանդանոցի ընդունարանում հավաքված ծնողները բժիշկներից պահանջել են հստակ ախտորոշում տալ:

Հիվանդանոցի մոտ ինքնաբուխ ցույց է սկսվել, երբ այստեղ է ժամանել Մերձմոսկվայի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը և շրջանի ղեկավար Եվգենի Գավրիլովը: Հավաքվածները նրանց դիմավորել են «ամոթ», «մարդասպաններ», «հրաժարական» բացականչություններով, շրջափակել են Գավրիլովին և պատասխանատվության հրավիրել, տեղի է ունեցել բախում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031