Հանրապետության տարածքում`
Մարտի 22-ի ցերեկը, 24-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 23-ի օրվա առաջին կեսին արևմտյան շրջաններում, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, ցերեկը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Մարտի 23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 24-ին՝ 25-30 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 23-24-ը կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 22-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 23-ի օրվա առաջին կեսին, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 23-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի մարտի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
-Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 24.00C (2008 թ.)
-Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -5.20C (1968 թ.)
-Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 7.70C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում:
ՀՀ ԱԻՆ