Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա կառավարության անդամները դեմքի հրեշտակային արտահայտությամբ արդարանում են՝ «փող չկա.». «Ժողովուրդ»

Մարտ 22,2018 11:30

Վարչապետ Կարեն Կարապետյանն ինքն էր մեկ տարի առաջ հեռուստահարցազրույցներից մեկի ժամանակ խոստացել 2018 թվականից բարձրացնել աշխատավարձերն ու կենսաթոշակները, բայց հիմա կառավարության անդամները դեմքի հրեշտակային արտահայտությամբ արդարանում են՝ «փող չկա»։ Այսինքն՝ իշխանությունները կառավարության ղեկավարի մակարդակով պարզապես խաբել են հասարակությանը։

Բայց Արամյանի երեկվա հայտարարություններն ուշագրավ էին այն առումով, որ ֆինանսների նախարարը անուղղակի խոստովանել է՝ վստահ չեն, որ կկարողանան նախատեսված չափով ապահովել բյուջեի մուտքերը՝ ըստ այդմ, ապահովելով ծախսերը։

Ի վերջո, թոշակների եւ աշխատավարձերի բարձրացման որոշում կայացնելուց առաջ կառավարությունը պետք է իմանա, թե որտեղից կարող է տրամադրել համապատասխան գումարները։ Ու եթե կառավարությունը որոշում է ավելացնել ծախսերը, նշանակում է՝ գտել է նաեւ ֆինանսական միջոցները։

Մինչդեռ երեկ Արամյանը նշել է, թե սա ռիսկային է՝ չբացառելով որ միգուցե չկարողանան վճարել։ Իսկ չեն կարողանա բյուջեն չհավաքագրելու դեպքում։ Այսինքն՝ամեն րոպե առկա է ֆինանսական կոլապսի հավանականությունը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031