Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գաղտնալսումները փաստում են, որ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի գործոնը, ՊՊԾ գնդի գրավումը Հայաստանի վրա նույնքան թանկ կնստեր, որքան ապրիլյան պատերազմը. «Հայկական ժամանակ»

Մարտ 22,2018 11:27

Հայաստանում այսօր օդում կախված լարվածության պայմաններում, երբ նոր շարժում է ձեւավորվում Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու նպատակով, այս գաղտնալսումների հրապարակումը միաժամանակ մի քանի նշանակություն է ստանում։

Օրինակ, դրանք կարելի է դիտարկել որպես «Սասնա ծռերի» համակիր ուժերի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հնարավոր համագործակցությունը կանխելուն միտված քայլ։ Ընդամենը մեկ օր առաջ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը հայտարարել էր, ու իրենք՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատը կողմ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համատեղ պայքար մղելուն։ Ճիշտ է, Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ իրենց գործողությունները բացառապես խաղաղ ճանապարհով են լինելու, բաց ձեռքերով, առանց քարի կամ զենքի, իսկ Ենիգոմշյանը եւ նրա ընկերները զինված պայքարի կողմնակիցներ են, սակայն դա դեռ չի նշանակում, որ համագործակցությունն անհնար է, որովհետեւ 2016-ին բոլորը համոզվեցին, որ ժողովուրդը մերժում է զենքով հարցերի լուծման տարբերակը։

Դատարանում վերոնշյալ խոսակցությունների հրապարակումն այս իմաստով կարող է բացասական անդրադառնալ հնարավոր համագործակցության վրա, համենայնդեպս նման նպատակ կարող էին հետապնդել այդ գաղտնալսումները հենց հիմա հրապարակելու որոշում կայացնողները։ Իսկ որ ՀՀ դատարանները նման պրոցեսները տանում են ոչ թե դատավարական կանոններով, այլ կոնկրետ հրահանգներից ելնելով, վաղուց հայտնի է։

Գաղտնալսումների հրապարակումը եւս մեկ անգամ եւ արդեն ավելի հստակորեն առանձնացնում է այդ օրերին Նիկոլ Փաշինյանի ունեցած դերակատարումը՝ հետագա արյունահեղությունները կանխելու եւ իրավիճակը վերահսկողության տակ պահելու առումով։ Երկու օր առաջ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալու անհրաժեշտությունը հիմնավորելու համար ասում էր, որ իր ղեկավարության տակ հաջողվել է անցնել ապրիլյան պատերազմով, մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողություններով։ Սույն գաղտնալսումները փաստում են, որ եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի գործոնը, ՊՊԾ գնդի գրավումը Հայաստանի վրա նույնքան թանկ կնստեր, որքան ապրիլյան պատերազմը։ Եթե հավաքվածներին հաջողվեր իրականացնել գնդի ներսում գտնվողների պահանջը, Փաշինյանը տարածքից հեռացվեր կամ մարդիկ նրա խոսքին չենթարկվեին, եւ խմբերով մոտենային կամ մտնեին գնդի տարածք, ոչ ոք չի կասկածում, որ ոստիկանական ուժերը առանց վարանելու կրակ կբացեին քաղաքացիների վրա եւ Երեւանի կենտրոնում երկրորդ Մարտի 1 կլիներ՝ տասնյակ, գուցե ավելի մեծ թվով զոհերով:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031