Լրահոս
Օրվա լրահոսը

Մի մեծ կարասով քացախ՝ Հայաստանն ապակայունացման եւ ինքնակերության փոսը հրողների ախորժակին. «Հայոց աշխարհ»

Մարտ 22,2018 11:15

Նոր չէ, իհարկե, բայց վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ կարելի է տարբեր լրատվամիջոցներում կամ զանազան քաղգործիչներից լսել այսպիսի մի արտահայտություն, թե… «ապրիլի 9-17-ը Հայաստանում իշխանություն չի լինելու»:
Այս անհեթեթ, մեղմ ասած, անգրագետ արտահայտությունը հիմնականում տարածում են այն շրջանակները, որոնք հանդես են գալիս «փողոցային պայքարի», իշխանափոխության, հեղաշրջման եւ նշվածներին աղերսվող դիրքերից: Ըստ որում՜ իրենց, կներեք, «պայքարիստական» ակտիվությունը կամ, եթե կուզեք՝ ակտիվության պիկը նշված շրջանակները պայմանավորում են հենց ապրիլի 9-17-ն ընկած ժամանակահատվածի հետ: Մեծ ռազմավարներ ու անգերազանցելի տակտիկոսներ են, իհարկե: Անխո՛ս:

Լավ, բայց ի՞նչ է տեղի ունենալու, ինչի՞ց են ոմանք այդպես ոգեւորվել:
Այո, ապրիլի 9-17-ը տեղի է ունենալու մեր փաստացի ու լիարժեք անցումը խորհրդարանական կառավարման մոդելին: Ապրիլի 9-ին լրանալու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Իսկ մինչեւ ապրիլի 17-ն էլ պետք է ընտրվի վարչապետ (խորհրդարանում) ձեւավորվի կամ սկսի ձեւավորվել կառավարությունը: Հասկանալի է, որ մինչեւ նոր կառավարության կազմի ձեւավորումը, գործող կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական է տալու:
Ըստ երեւույթին «անիշխանության» հեքիաթներ տարածողները այդ հանգամանքից են ոգեւորվել: Սույն ոգեւորության ընդհանուր ենթատեքստը պարզ է եւ ակնբախ. քանի կառավարությունը հրաժարական է տվել, գործող նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, իսկ վարչապետ, տվյալ դեպքում՝ գործադիր իշխանության ղեկավար չի ընտրվել, իսկը գունավոր կամ անգույն հեղափոխություն (հեղաշրջում) անելու, ամենահարմար պահն է:
Մի մեծ կարասով քացախ՝ Հայաստանն ապակայունացման եւ ինքնակերության փոսը հրողների ախորժակին:

Սկսենք նրանից, որ գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո պաշտոնն ստանձնելու է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը: Մեզ թույլ տանք ոմանց հիշեցնել, որ անկախ ամեն ինչից կամ ամեն պարագայում՝ նախագահը պետության գլուխն է:
Երկրորդ՝ հրաժարականը՝ հրաժարական, բայց կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը: Հասկանալի է, որ այսպես ասած՝ «ժամանակավոր պաշտոնակատարի» կարգավիճակում են շարունակում կատարել իրենց պարտականությունները, բայց փաստորեն չեն դադարում կառավարության անդամներ կամ կառավարություն լինելուց: Ինչ-որ իշխանական վակուում կամ դատարկություն չի առաջանում այն բանից, որ նոր կառավարություն է կազմավորվում:

Արմեն Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031