Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի հարցում իրավիճակը ընդհանուր առմամբ շարունակում է մնալ կանխատեսելիության շրջանում, և հարցը կոնսերվացվեց. «Ժամանակ»

Մարտ 22,2018 11:04

Ինտրիգ չստացվեց, քննարկումն անցավ գրեթե անաղմուկ, լրահոսում այն գրեթե չզբաղեցրեց որևէ նշանակալի տեղ և տարածություն: Այլ կերպ ասած՝ Մարտի 1-ի տասներորդ տարելիցին, իսկ իրականում թերևս ներիշխանական վերադասավորումների մարտ-ապրիլյան փուլին ընդառաջ կտրուկ ակտիվացած Մարտի 1-ի ողբերգության թեման դարձյալ կոնսերվացվեց: Իշխանության տարբեր թևեր, տարբեր խմբեր միմյանց հասցեին մի քանի բազմիմաստ ակնարկներից և կրակոցներից հետո թերևս, այսպես ասած, համոզվեցին, որ Մարտի 1-ի հարցում իրավիճակը ընդհանուր առմամբ շարունակում է մնալ կանխատեսելիության շրջանում, և հարցը կոնսերվացվեց:

Որքա՞ն ժամանակի համար, սա, իհարկե, հարց է, որի պատասխանը դժվար է ասել: Հարցի այս մակարդակի ապասառեցումը պայմանավորված կլինի թերևս ներիշխանական խնդիրների նոր փուլով, եթե իհարկե, առաջանա այդ հարցերում Մարտի 1-ի ողբերգությունն օգտագործելու անհրաժեշտությունը: Եթե ոչ, ապա հարցը կոնսերվացված կմա երկար ժամանակ, հանրությունը ժամանակ առ ժամանակ իր մասով կհիշի այն կամ ավելի շուտ կհարգի անմեղ զոհերի հիշատակը, սակայն դա չի դառնա ներքաղաքական հարթության վրա քննարկումների առարկա, եթե դրան հակված չլինի իշխանությունը:

Իսկ ինչ կլինի շատ ավելի հետո, երբ Սերժ Սարգսյանը իշխանությունն իր փորձի հետ միասին փոխանցած կլինի «երիտասարդ լիդերներին»: Ինչպես կփոխանցվի նրանց Մարտի 1-ը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031