Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպէ՞ս նուազեցնել աղքատութիւնը. «Ասպարեզ»

Մարտ 22,2018 10:31

Ի վերջոյ պէտք է ընդունիլ, որ աղքատութեան ներկայ ծաւալները չեն կրնար մշտնջենական ըլլալ Հայաստանի մէջ։ Անոնք Կառավարութեան (կամ մեզի) պիտի չսպասեն «բարելաւուելու» համար։ Մենք ունինք ուշիմ, տաղանդաւոր եւ ձեռներէց ժողովուրդ մը, որ ձեռնածալ պիտի չնստի եւ պիտի չսպասէ, որ պետական համակարգը բարեհաճի մաքրել տնտեսութիւնը իր մակաբոյծներէն (մենաշնորհի տէրերէն)։ Ան դուրս պիտի գայ իր հայրենի տնտեսութենէն եւ պիտի գաղթէ։ Հայաստանի կողքին նստած է Ռուսաստանի հսկայածաւալ տնտեսութիւնը, որ անյագ ախորժակ մը ունի հայկական աշխատուժին համար։ Այս վերջինը իր տարերային մագնիսութեամբ պիտի շարունակէ խմել մեր աշխատուժը եւ հետզհետէ հալեցնել աղքատութեան ծաւալները Հայաստանի մէջ։ Մենք, որպէս ազգ, ոչինչ ընելու պարտադրանքին տակ կը գտնուինք, եթէ մեր միակ նպատակը աղքատութիւնը չքացնելն է… Այդ հարցը լուծուած համարեցէք։ Աղքատութեան հարցը լուծելու ամէնէն հեշտ ձեւը այս է։ Հարցը ինքզինք պիտի լուծէ։

Բնականօրէն այս ձեւը կը կացինահարէ մեր երկրի լինելիութեան արմատները եւ հետևաբար մենք պարտաւորուած ենք այս դիւրին ճամբան մերժելու։ Մենք պարտաւորուած ենք մեծ քանակութեամբ ԻՐԱԿԱՆ աշխատատեղեր ստեղծելու եւ այդ մէկը կարելի է միայն ազգային եկամուտի վերաբաշխման հարցը լուծելով։ Այսինքն տնտեսութեան ներքին վերաներդրումային հոլովոյթը առողջացնելով, որ իր կարգին կ՚ենթադրէ մենաշնորհային համակարգի կազմաքանդումը, մրցակցային դաշտի վերականգնումը, տնտեսութեան շնչերակներու վերաբացումը։

ԿԱՐՕ ԱՐՄԵՆԵԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք «Ասպարեզ»ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031