Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր՝ մարտի 21-ին, Գյումրիում անցկացվեց «Տիկնիկների աշխարհ» նախադեպը չունեցող միջոցառում: Տիկնիկներով, մուլտ հերոսների հանդերձով, դիմակներով Գյումրու Ստ. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնից երթը շարժվեց դեպի Վարդանանց հրապարակ:
Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ տիկնիկային արվեստի տարբեր ժանրերի, կենդանի տիկնիկների, մուլտ հերոսների համերգային շոու ծրագիր, առաջին անգամ գյումրեցի փոքրիկներին հյուրընկալվեցին խադուլյաները (ձողերի վրա քայլող հսկա տիկնիկները), անցկացվեց տիկնիկավարի, տիկնիկագործի վարպետության դասեր, ինչպես նաև՝ տիկնիկների ցուցահանդես-վաճառք: Բազմամյա ստեղծագործական գործունեության և տիկնիկավարի, տիկնիկագործի տիկնիկային արվեստի գործիչների միջազգային օրվան առիթով Գյումրու Ստ. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը պարգևատրվեց պատվոգրով: Միջոցառումը նվիրված էր «Տիկնիկավարի, տիկնիկագործի տիկնիկային արվեստի գործիչների միջազգային օրվան»:
Գյումրու քաղաքապետարան