Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Աշտարակ կաթի» սնանկության գործով կառավարիչը դատի է տվել

Մարտ 21,2018 22:11

Ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում են Դիլիջան քաղաքում գործող «Հայկ» , «Լիսյո», «Քրոսսյան Ինտերպրայզիս» ՍՊԸ-ների, Իջեւանում գործող «Օֆիկ Վարդանյան» անհատ ձեռնարկատիրոջ դեմ քաղաքացիական գործերով դատաքննությունները: Բոլոր դեպքերում որպես հայցվոր հանդես է գալիս «Աշտարակ կաթ» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը, բոլոր գործերով հայցվորը գումարի բռնագանձման պահանջ է ներկայացրել:

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016 թ. դեկտեմբերի 19-ի վճռով «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել, սնանկության գործով կառավարիչ է դարձել Խ. Նազարյանը: Վերջինս ասաց, որ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն վատ մենեջմենթի պատճառով է սնանկացել, ներկայումս այդ կապակցությամբ քրեական գործ է քննվում:

Նա հայտնեց, որ այդ ընկերությունը որպես հարկային պարտավորություն, պետբյուջե շուրջ 1 միլիարդ դրամ հարկ է պարտք: Խ. Նազարյանն ասաց, որ ընկերությունը շուրջ 2 միլիարդ դրամի ապրանք է մատակարարել տնտեսվարողներին, որի դիմաց գումարները ընկերության հաշվին չեն փոխանցվել: Որոշ տնտեսվարողներ պնդում են, որ ընկերության ապրանքի համար իրենք վճարել են ընկերության առաքիչներին, ովքեր այդ գումարները մուտք չեն արել «Աշտարակ կաթի» հաշվին:

Ներկայումս ընկերության արտադրանքի մատակարարման վերաբերյալ դատարան ընդհանուր թվով 2300 քաղաքացիական հայց է ներկայացվել, որոնց արդյունքում ստացված գումարներն ուղղվելու են ընկերության հարկային պարտավորությունների մարմանը, աշխատողների չստացած աշխատավարձերի վճարմանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031