«Լուրին ծանոթացել եմ այսօր մամուլից, ոչինչ չեմ կարող ասել դրա հետ կապված: Այդ պատմությունը շատ ավելի վաղ անցյալ ունի, նախապատմություն էլ ունի, մեկը մյուսի հետ կապել, մեկնաբանել, ոչինչ չեմ կարող ասել: Չգիտեմ՝ ինչն էր այդ հակասությունների պատճառը, ինչ հակասություններ կային, կային, թե չկային»,- անդրադառնալով Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին արված հայտարարությանը՝ ասաց «Ելք» անդամ Դավիթ Խաժակյանը:
Հիշեցնենք, որ 2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից մի մասի գործով դատական նիստում այսօր հրապարակվեցին գնդի գրավման օրերին խմբի անդամների՝ գաղտնալսված հեռախոսային խոսակցությունները: Դրանցից մի քանիսում խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանը (ազատամարտիկ «Ապարանցի Պավլիկ») իր ծանոթ-ընկերների հետ խոսելիս անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին:
Փաշինյանի հետ հակասություններին ու նրա հասցեին Մանուկյանի արտահայտություններին չցանկացավ անդրադառնալ նաեւ «Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը. «Դրա վերաբերյալ մեկնաբանություն չունեմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ