Ռազմական ծառայություններ մատուցող հայտնի բիզնեսմենը 2016 թվականին [ԱՄՆ] հետաքննության թիրախում է հայտնվել, քանի որ Ադրբեջանի հետ իր աշխատանքը հնարավոր է խախտած լիներ ամերիկյան օրենսդրությունը:
Այս մասին հայտնի է դարձել Ջերեմի Սքեհիլի և Մեթյու Քոլի՝ The Intercept կայքում մարտի 19-ին հրապարակած զեկույցից։
Էրիկ Փրինսը, ով առավել հայտնի է որպես Blackwater [մասնավոր ռազմական] ընկերության հիմնադիր, աուդիտի է ենթարկվել իր իսկ Frontier Services Group (FSG) ընկերության կողմից:
2016-ի փետրվարին King & Spalding իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Քրիս Ռայը, ով ղեկավարում էր աուդիտը, «ԱՄՆ արդարադատության դեպարտամենտին տեղեկացրել է, որ Փրինսը հնարավոր է խախտել է ԱՄՆ օրենսդրությունը»:
Հայտնի է, որ ԱՄՆ կառավարությունը սահմանափակում է զենքի վաճառքը կամ այլ տիպի ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ: Ի վերջո Ռայը նշանակվել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) ղեկավար, իսկ հետաքննության մեկ այլ մասնակից՝ Ռոբերթ Հուրը ներկայումս ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ավագ պաշտոնյա է:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ռազմ.ինֆո»-ի կայքում: