Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ձեռնաշղթաները փչացած էին, ոստիկանները 40 րոպե չարչարվում էին, որ հանեին»․ պատմում է բերման ենթարկված Հայկ Բարսեղյանը

Մարտ 21,2018 21:12

Ինչպես հայտնի է, այսօր ոստիկանները բերման էին ենթարկել ու Կենտրոնի բաժանմունք տարել Գյումրու ավագանու անդամ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի որդուն՝ SOS TV- ի հիմնադիր Հայկ Բարսեղյանին։

Հայկ Բարսեղյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց․ «Փողոցում 5 կամ 6 ոստիկան կար, թիվը հստակ չեմ հիշում, նրանք մի տղայի հետ բանավեճի մեջ էին, տեսա, որ այդ ընթացքում մարմնի շատ ակտիվ շարժումներ էին անում։ Հեռվից նայելուց մտածեցի, որ հիմա կարող է կոնֆլիկտ լինի ու ես չգիտեի պատճառն ի՞նչ է։ Ասեցի գնամ մոտ, կողքերը նստեմ, որպեսզի ոստիկանները նախ ուրիշ մարդու ներկայությունը տեսնեն, երկրորդ հերթին այդ մարդուն չնճշեն, որովհետև այդ տղան իրոք շատ մեղք էր այդ պահին։ Գնացի իրենց մոտ, միանգամից էդ տղուց ուշադրությունը շեղեցին ինձ վրա, թե դու ո՞վ ես, ելի կանգնի։ Ասի՝ ներկայացեք խնդրում եմ, հետո հասկացա, որ իրավիճակն արդեն կոնֆլիկտային է դառնում, հեռախոսով live միացրեցի, որպեսզի փաստ ունենամ ձեռքիս տակ։ Երբ որ live-ը անջատել էի, իրենք ուզում էին, որ ես գոնե տեսանյութը ջնջեմ։ Ես ասի՝ չէ, դուք ձեզ սխալ եք պահել, եթե ներողություն կխնդրեք, կգիտակցեք ձեր սխալը, խնդիր չկա։ Դրանից հետո մոտավորապես կես ժամ, 40 րոպե հետո չէին կարողանում հանել ձեռնաշղթաները, որովհետև փչացել էին, ծիծաղելի տեսարան էր, որ հենց փողոցի մեջտեղում փորձում էին հանել։

Դրանից հետո բերման ենթարկեցին, գնացինք բաժին, մոտիս դանակը վերցրեցին, որպեսզի փորձաքննություն անեն, ես հրաժարվեցի տալ, իրենք խուզարկությամբ վերցրեցին։ Խոստացան, որ մինչև տաս օրվա ընթացքում փորձաքննությունը կավարտվի ու ես կկարողանամ իմ դանակը հետ վերցնել։ Բաժնում իրենց պահել են շնորհքով և օրենքի սահմաններում, մինչև բաժին տանելն է եղել իրենց կողմից էմոցիոնալ ու անհարգալից վերաբերմունքն իմ հանդեպ։

Պատկերացրեք ինչ-որ տեղ կարևոր էր, որ այս պատմությունը եղավ․ հենց դանակը իմ մոտ հայտնվի, ես ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի իր մոտ միշտ ունենա այդ դանակը, որովհետև օրենքը չի արգելում դանակ պահել իր մոտ, օրենքն արգելում է սառը զենք ունենալ, իսկ իմ մոտինը սառը զենք չի եղել։ Փոքր տարիքից միշտ իմ մոտ եղել է դանակ, դա իմ աշխատանքային գործիքն է, հաց կտրելուց մինչև ճյուղ թրաշել, որովհետև սաղ օրը սար ու ձոր եմ։ Ինձ ասում են՝ չի կարելի պահել, ես ասում եմ՝ ո՛չ, օրենքը թույլ տալիս է մոտդ պահել ոչ սառը զենք, կարող է լինել գրիչ, կարող է լինել դանակ, ի՞նչ տարբերություն, առավել ևս դանակը իրավունք չի տալիս ոստիկանին իմ հետ անհարգալից վարվել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031