«Ազատություն» ռ/կ. Այսօր ժամը 17:00-ի շրջանում Երևանի Հյուսիսային պողոտայից ոստիկանության բաժանմունք բերման ենթարկված Հայկ Բարսեղյանը 2 ժամ անց ազատ է արձակվել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին, որ սառը զենք կրելու կասկածանքով բերման ենթարկված Հայկ Բարսեղյանն ազատ է արձակվել, իսկ նրա մոտ եղած դանակն ուղարկվել է փորձաքննության:
Հայկ Բարսեղյանի հայրը՝ իրավապաշտպան Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքայն էջում գրել է․ «Դանակը տարել են փորձաքննության 10 օրով։ Իր արշավային դանակն է, 8 սմ շեղբով»։
Լևոն Բարսեղյանի որդուն՝ Հայկ Բարսեղյանին բերման ենթարկելու հանգամանքները պարզելու նպատակով այսօր ոստիկանության կենտրոնի բաժանմունք էին գնացել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները:
Հայկ Բարսեղյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջի