Իտալիայի գեղեցկագույն քաղաքներից մեկում` Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահում պահվում է իտալական գեղանկարչության՝ աշխարհում ամենահարուստ հավաքածուն: Ուֆֆիցիում կարելի է հիանալ Բոտիչելլիի, Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի, Տիցիանի և այլոց գլուխգործոցներով:
Ուֆիցի պատկերասրահը Իտալիայի ամենաայցելված թանգարանների թվում է` Վատիկանից հետո, այստեղ եւս մուտքի մոտ մշտապես երկար հերթեր են: Ասում են, գտնվել Ֆլորենցիայում եւ չայցելել Ուֆֆիցի, դա նույնն է, որ չես եղել Ֆլորենցիայում:
Ուֆֆիցի պատկերասրահում է գտնվում նաեւ Բարոկկո շրջանի իտալացի նկարիչ Մարիո Բալասսիի «Հայոց թագուհու դիմանկարը», որ հեղինակը վրձնել է 1660 թ:
Արվեստաբանները սկզբում մտածում էին, որ կտավում պատկերված է Եկատերինա Մեդիչին, որոշ կարծիքների համաձայն էլ նկարի շիկահեր կինը արքայադուստր Մանտովան Մարգարիտա Գոնզագան է: Ավել ուշ պարզվել է, որ «Հայոց թագուհին» պարզապես մտացածին կերպար է:
Բալասսին Ֆլորենտացի նկարիչ է, որը հիմնականում նկարել է անվանի մարդկանց դիմանկարներ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի: