Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը չմեկնաբանեց Ժիրայր Սեֆիլյանի եւ Գեւորգ Սաֆարյանի վճիռները

Մարտ 21,2018 17:58

«Երբեւէ արդարադատության նախարարը որեւէ դատական ակտի վերաբերյալ որեւէ կարծիք չի արտահայտել եւ դա է ճիշտ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը`պատասխանելով Ժիրայր Սեֆիլյանի եւ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ երեկ կայացված վճիռներին:

Հիշեցնենք, նրանք դատապարտվել են համապատասխանաբար 10, 6 եւ 5, 5 տարվա ազատազրկման:

Հարց հնչեց`իսկ եղե՞լ են դեպքեր, որ քաղաքական պատճառներով Հայաստանում մարդիկ են դատապարտվել: «Ոչ, իմ խորին համոզմամբ, որեւիցե հարցի նկատմամբ քաղաքական հետապնդում Հայաստանում չի իրականացվել»,- պատասխանեց Դավիթ Հարությունյանը:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`Ժիրայր Սեֆիլյանի դեպքում ինչպե՞ս եք կոչում:

«Դուք կարող եք կոչել»,- ասաց Դավիթ Հարությունյանը` կրկնելով իր կարծիքը`դատական ակտ չի մեկնաբանելու:

Լրագրողները համառեցին`շարունակեցին պնդել, որպեսզի Դավիթ Հարությունյանը մեկնաբանի այդ վճիռները`իբրեւ ՀՀԿ-ներկայացուցիչ: Նախարարը մնաց անդրդվելի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031