Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահը նշում է, որ «չի լինելու» և «չի հավակնելու» հասկացողությունները տարբեր իմաստներ ունեն». Իսագուլյան

Մարտ 21,2018 17:32

Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի կարծիքով, Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու հարցը Սերժ Սարգսյանը լավագույն կերպով է մեկնաբանել իր հայտարարությամբ:

«Նախագահը նշում է, որ «չի լինելու» և «չի հավակնելու» հասկացողությունները տարբեր իմաստներ ունեն. նա չթաքցրեց, որ հիմա էլ չի հավակնում: Դա ազնիվ և հասկանալի պատասխան էր: Սահմանադրական փոփոխություններից հետո նախագահի հետ հանդիպումներում ես ինքս՝ մարդ, որը մտահոգ է Արցախի, Հայաստանի խնդիրներով, ասել եմ, որ ճիշտ կլինի, որ ինքն առաջինը ստանձնի այս պաշտոնը: Իմ փաստարկը եղել է այն՝ քանի որ Սահմանադրական փոփոխությունները եղել են իրենցից, լավ կլինի, որ առաջինը հենց իրենք փորձարկեն Սահմանադրության աշխատունակությունը»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Իսագուլյանը:

Անդրադառնալով Բակո Սահակյանի ԱՄՆ կատարած այցին ՝ բանախոսը նկատեց, որ թեեւ այդպիսի այցեր շատ են եղել, բայց կարեւոր հանդիպում էր. «Իհարկե, շատ կարևոր այց է, բայց թմբկահարելն անտեղի և անիմաստ էր: Բացի այդ, Ադրբեջանի արձագանքը գիտեք՝ ինչ երանգներ ունի իր մեջ: Պետք չէ նախապատվություն տալ և ասել, որ պատմական էր այս այցը: Այս այցերը կարևոր են, բայց վճռական, կարևորագույն նշանակություն չունեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031