Ստամբուլի Քադիր Հաս համալսարանում բացվել է նկարիչ Տարոն Մուրադյանի «Բացահայտ գաղտնի խաղ» խորագրով ցուցահանդեսը:
Սա արվեստագետի առաջին ցուցահանդեսն է Թուրքիայում: Ցուցահանդեսի համակարգողը պրոֆ. Հասան Բյուլենթ Քահրամանն է:
Խոսելով իր աշխատանքների մասին՝ Մուրադյանն ասում է. «Ես շատ չեմ խոսի, թող նկարներս խոսեն: Թող այցելուները որոշեն, թե ինչ են պատմում նկարներս»:
Աղբյուր` Ermenihaber.am