«Ազատություն» ռ/կ. Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ, հայտնի իրավապաշտպան Լևոն Բարսեղյանի որդին՝ SOS TV-ի հիմնադիր Հայկ Բարսեղյանը, «Ազատությանը» հեռախոսով փոխանցեց, որ այս պահին ոստիկաններն իրեն բերման են ենթարկում: «Ոստիկանական մեքենայի մեջ ենք, տանում են Կենտրոնի բաժանմունք»,- նշեց Բարսեղյանը:
Հայկ Բարսեղյանի խոսքով՝ ոստիկաններն ասել են, որ իրեն բերման են ենթարկում սառը զենք կրելու կասկածանքով: «Փողոցում փոքրիկ վիճաբանություն կար ոստիկանների ու քաղաքացու միջև: Ես որոշեցի գնալ իրենց մոտ, որպեսզի ոչ մի խնդիր չառաջանա: Ոստիկանները որոշեցին կենտրոնանալ իմ վրա, որովհետև մոտս կա դանակ: Դա միշտ ինձ հետ է եղել՝ գոտկատեղիս»,- շարունակեց Բարսեղյանը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հաղորդեցին, որ Հայկ Բարսեղյանը կենտրոնի ոստիկանական բաժանմունք է բերվել սառը զենք կրելու կասկածանքով: Այլ մանրամասներ չփոխանցեցին:
Հայկ Բարսեղյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջի