Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանը մերժում է բռնությունը որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց». Արմեն Աշոտյան

Մարտ 21,2018 16:46

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մարտի 21-ին ընդունել է Կոլումբիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Խորխե Ալբերտո Բարանտես Ուլլոային:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանն անդրադարձել է հայ-կոլումբիական հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես խորհրդարանական համագործակցության խթանմանը: Այս համատեքստում կարեւորել է միջխորհրդարանական հարթակներում երկխոսության ակտիվացմանն ուղղված աշխատանքների իրականացումը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չէ երկու երկրների ու ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման համար եւ Հայաստանը պատրաստ է առավել խոր ու գործընկերային հարաբերությունների զարգացման իբերիկ երկրների հետ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է այս հարցում Կոլումբիայի իշխանությունների աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին եւ ընդգծել, որ հայկական կողմն ակնկալում է Կոլումբիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ զերծ ադրբեջանական ապակառուցողական ազդեցությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությանը:

Արմեն Աշոտյանը կարեւորել է նաեւ երկու երկրների միջեւ մարդկային շփումների աշխուժացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ հանրային դիվանագիտության ակտիվացումը՝ հաշվի առնելով քաղաքակրթական հարցերում ընդհանուր մոտեցումները: Այս առնչությամբ կողմերն ընդգծել են, որ երկու ժողովուրդների միջեւ առկա ջերմ հարաբերությունները լավ հիմք են միջպետական կապերի ամրապնդման համար:

Կողմերն անդրադարձել են նաեւ Կոլումբիայում առկա ներքաղաքական զարգացումներին, ինչի առնչությամբ Արմեն Աշոտյանն ընդգծել է այն հանգամանքը, որ Հայաստանը մերժում է բռնությունը որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031