Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մելիքյանը դարձավ «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Տեխնիկական գիտություններ» հանդեսի գլխավոր խմբագիր

Մարտ 21,2018 16:30

Սույն թվականի մարտի 21-ի նիստում ՀՀ ԳԱԱ նախագահությունը հաստատեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վազգեն Մելիքյանին «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Տեխնիկական գիտություններ» հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում:

Վազգեն Մելիքյանը «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի Ուսումնական դեպարտամենտի տնօրենն է, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր ամբիոնի, ՀՊՃՀ-ի Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր ամբիոնի վարիչը:

Նա 270 գիտական հոդվածի, 135 մեթոդական աշխատանքի և ուսումնական ձեռնարկի հեղինակ է:

Վազգեն Մելիքյանը ՀՀ գիտության վաստակավոր գործիչ է: Արժանացել է Հանրապետության Նախագահի Մրցանակի: Կրթության և գիտության բնագավառում ներդրած ավանդի համար պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալով, ՀՀ պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալով, ՀՊՃՀ-ի, ԵՊՀ-ի, Հայ-ռուսական համալսարանի ոսկե մեդալներով, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հուշամեդալով, «Վիվասել-ՄՏՍ» ընկերության ոսկե մեդալով: Նա Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի կիրառական ռադիոէլեկտրոնիկայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է, Արցախի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր:

Վազգեն Մելիքյանը «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Տեխնիկական գիտություններ» հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում փոխարինելու է ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին, ով 10 տարի եղել է հանդեսի գլխավոր խմբագիրը:

ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները շնորհակալություն հայտնեցին ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին ամսագրի գլխավոր խմբագիր պաշտոնում արդյունավետ աշխատանքի համար:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    «… փոխարինելու է ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսեանին, ով 10 տարի …»
    – – – – –

    ԳԱԱ-ին հիմա էլ նստենք հայերէն սովորեցնենք: «Ով»ը սխալ է. ճիշտ տարբերակն է ՈՐԸ:

    Պօղոսը, ՈՐԸ …
    Պետրոսը, ՈՐԸ …
    Արթուրը, ՈՐԸ …
    Ռադիկը, ՈՐԸ …

    Բայց՝ «նա, ՈՎ …»

    Յ.Գ. Ի դէպ, լրագրողներն էլ են այս սխալը շատ շատ անում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031