Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

117 կարիքավոր քաղաքացու`5 միլիոն 330 հազար դրամ, մարզպետարանի աշխատողներին`ավելի քան 30 միլիոն դրամ

Մարտ 21,2018 15:20

Հայտնել ենք, որ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով «Քաղաքացիական, դատական եւ պետական ծառայողների պարգեւատրում» հոդվածով Տավուշի մարզպետարանին հատկացվել է 30 միլիոն 459 հազար 400 հազար դրամ, 2017 թվականին մարզպետարանի աշխատողների պարգեւատրման գումարը կազմել է 30 միլիոն 299 հազար 200 դրամ: Նշել ենք՝ հանրությունը չի իմանում, թե մարզպետարանի աշխատակիցներից ովքե՞ր են պարգեւատրվել, ինչքա՞ն գումարով, ի տարբերություն դրա, մարզպետարանի կայքում հրապարակվում են պետական բյուջեից, որպես սոցիալական օգնություն, դրամական աջակցություն ստացած մարզի բնակիչների անուն-ազգանունները եւ նրանց ստացած գումարների չափերը:

Մարզպետ Հովիկ Աբովյանը այդ տարբերակումը վերացրել է, մարզպետարանի պարգեւատրում ստացած աշխատողների անուն-ազգանունները չեն հրապարակվել, այլ` դրամական աջակցություն ստացած մարզի բնակիչների անուն-ազգանուններն այլեւս չեն հրապարակվում:

Տավուշի մարզպետարանի կայքից տեղեկանում ենք, որ 2018թ. փետրվարի 26-ին մարզպետը որոշել է պետական բյուջեից սոցիալական աջակցության նպատակով 62 քաղաքացու հատկացնել 2 միլիոն 560 հազար դրամ միանվագ դրամական օգնություն, իսկ մարտի 14-ին նույն կերպ 55 քաղաքացու տրվել է 2 միլիոն 770 հազար դրամ օգնություն:

Այդ որոշումների մեջ նշված է, որ դրամական օգնությունները տրվում են համաձայն հավելվածի, սակայն մարզպետարանի կայքում հավելվածները չեն հրապարակված, թեեւ նախկինում դրանք հրապարակվում էին:

Տավուշի մարզպետարանի կայքում մարզպետարանի հաստիքացուցակը ներկայացած է 2017թ. օգոստոսի 7-ի դրությամբ: Այնտեղ նշված է 113 պաշտոն եւ դրանք զբաղեցնող պաշտոնյաների անունները: 113 հաստիքից 8-ը նշված է որպես թափուր: Մարզպետարանի աշխատողներին պարգեւատրելու համար 2018թ. պետբյուջեից հատկացվել է 30 միլիոն 459 հազար 400 հազար դրամ, իսկ մարզպետի 2018թ. փետրվարի 26-ի եւ մարտի 14-ի որոշումներով սոցիալական եւ առողջական խնդիրներ ունեցող ընդհանուր թվով 117 քաղաքացիներին օգնելու համար`ընդհանուր առմամբ 5 միլիոն 330 հազար դրամ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Գրիշ says:

    Ամենամեծ պարգևատրում իրա անունով է ստացել Հովիկ Աբովյանը, ինչպես տրամադրվի?

  2. Արամ Ավետիսյան says:

    Հա մարզպետարանի աշխատողները Հայաստանի քաղաքացի չե՞ն….մեր երկրում բոլորն են կարիքավոր, ձյաձ: Էկեք դուք դրա փոխարեն խոսեք օրինակ դատախազների/ դատավորների ու սահմանում ամեն օր կյանքը վտանգող պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի տարբերության մասին. թե չէ, մք, ինչ եք կպել էդ 100-150 հազ. դրամ աշխատավարձ ստացող քաղ. ծառայողներից

  3. ժօրա մարտիրոսյան says:

    Պարոն հովիկ Աբովյանը բոլոր մարզպետներից ամենալյավն է տյուք գիդում եք, ինչեր է արել մեր մարզի հմար, իրա արածի կեսը արեք նոր ասեք որ լյավը չի։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031