Երեկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը խորհրդարանի ամբիոնից կոչ հնչեցրեց`ուղղված ջավախահայերին, որպեսզի աջակցեն Զինծառայողների ապահովագրության, այսպես կոչված, «հազար դրամների» հիմնադրամին:
Վերջերս Տաճատ Վարդապետյանը ՌԴ մայրաքաղաքում էր`այդ երկրում ընթացող ընտրությունները դիտարկելու հայկական պատվիրակության կազմում, հայտնի է նաեւ, որ նա բավական լավ հարաբերությունների մեջ է գտնվում ՌԴ-ում բնակվող ջավախահայ գործարար-հեղինակությունների հետ: Aravot.am-ը պատգամավորից հետաքրքրվեց`ունի՞ հստակ պայմանավորվածություններ`հիմնադրամում ներդրումներ կատարելու մասին: «Անընդհատ այդ աշխատանքը տանում եմ եւ այդ զրույցների արդյունքում երեկ իմ հնչեցրած կոչն ու հորդորը կատալիզատորի ֆունկցիա կունենա, կարագացնի գործընթացը: Կոնկրետ չեմ կարող ասել`ի՞նչ շրջանակներում, բայց որ քայլ արվելու է, գրեթե համոզված եմ»,- ասաց նա:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո էլ ջավախահայերը աջակցություն էին ցուցաբերել զոհվածների ընտանիքներին: Մոտ 50 միլիոն դրամ գումար էր հանգանակվել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ