Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյան. Բա էլ ո՞վ, եթե ոչ Սերժ Սարգսյանը

Մարտ 21,2018 14:05

«Սա է ամենակարեւոր մեխը`երկրի նախագահը բոլորի նախագահն է եւ երկրի նախագահը ամբողջ երիտասարդության ներուժն օգտագործելու է երկրի բարօրությանն ուղղելու տեսակետից՝ քաղաքական պատկանելություն եւ կողմնորոշման տարբերություններ չի դնում»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում պատասխանելով նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին վերաբերվող հարցին, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը:

Հիշեցնենք, իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսել էր լիդերներ պատրաստելու մասին:

«Ես կարծում եմ, որ դա վերաբերում նաեւ նրան, որ այդ թվում մեր հարգարժան գործընկեր Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Զեյնալյան Արտակը, բոլոր` թեկուզ քաղաքական ընդդիմություն հանդիսացող, այս երկրի բարօրության համար պայքարող եւ երկրին նվիրված տղաներն ու կանայք օգտագործվելու են: Նրանց ներուժը կիրառվելու է երկրի բարօրության ու զարգացման համար: Այսինքն, դա վերաբերում էր բոլորին՝ անկախ քաղաքական կամ այլ կողմնորոշումից»,- պարզաբանեց Գեւորգ Կոստանյանը:

Հարց հնչեց`ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն իրեն վերապահել լիդերներ կրթելու դերը, Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Բա էլ ո՞վ պետք է նման կոչ աներ, էլ ո՞վ պետք է առաջարկ աներ, եթե ոչ նա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031