Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն հետաձգեց դպրոցական դասագրքերի անվճար տրամադրման հարցի քննությունը

Մարտ 21,2018 13:55

Սահմանադրական դատարանը հետաձգել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ դպրոցական դասագրքերի անվճար տրամադրման հարցի քննությունը:

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ հիմքով է հետաձգվել ՄԻՊ դիմումի հիման վրա գործի դատաքննությունը սկսելու ժամկետը, ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը տեղեկացրեց, որ ՍԴ-ն այս մասին ընդունել է աշխատակարգային որոշում:

ՍԴ կայքում տեղադրված որոշման դիմումի քննությունը հետաձգվել է գործով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված: ՍԴ աշխատակարգային որոշման մեջ մասնավորապես ամրագրված է. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված գործի դատաքննությունն սկսելու ժամկետը 2018 թվականի մարտի 20-ի ժամը 10.00-ից հետաձգել 2018 թվականի ապրիլի 20-ին, ժամը 12.00-ին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031