Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ոճով է աշխատելու Հրայր Թովմասյանը

Մարտ 21,2018 13:53

«Որեւէ հարցի չեմ պատասխանի: Որոշակի ժամանակ հետո միգուցե կմտածեմ մեկ հանդիպում կազմակերպելու մասին»,- խորհրդարանում լրագրողների հարցերին այսպես պատասխանեց ՍԴ նորընտիր նախագահ Հրայր Թովմասյանը:

Լրագրողներից մեկը նկատեց` այս ոճո՞վ է աշխատելու ՍԴ նախագահի պաշտոնում: «Ես ասացի` ինչ ոճով եմ աշխատելու»,- արձագանքեց Հրայր Թովմասյանը:

Լրագրողներից մեկը հարցրեց`չի՞ ցանկանում պարզաբանել, թե ինչո՞ւ իրեն խախտումով ընտրեցին: Հիշեցնենք, ՍԴ նախագահի պաշտոնը թափուր պետք է համարվեր ամսի 24-ից, եթե Հրայր Թովմասյանի ընտրությունը կազմակերպվեր օրենքի տառին համապատասխան, ապա իր ընտրությունը զուգադիպելու էր նոր Սահմանադրությամբ ՍԴ նախագահ ընտրելու կարգի հետ եւ վերջինս վեց տարի պետք է պաշտոնավարեր, մինչդեռ հիմա, Հրայր Թովմասյանը ցմահ կպաշտոնավարի: «Կարդացեք Սահմանադրական դատարանի մասին օրենքը, որում սեւով սպիտակի վրա գրված է, որ ՍԴ անդամը իրավունք չունի հրապարակայնորեն որեւէ կարծիք հայտնելու որեւէ ակտի վերաբերյալ: Ես, որպես Սահմանադրական դատարանի անդամ, պարտավոր եմ ենթարկվել այդ օրենքին»,- ասաց նա:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հավատացյալ says:

    Ալին գնաց, Վալին եկավ: Առածս կցուցանե` և նախորդը, և նորը` իշխանահաճո ու իշխանոթյան կամքը կատարող մարդիկ են: Իսկ թե ինչ ոճով է աշխատելու նորը, կարելի է գուշակել` երկար ու բարակ լոլոներից հետո սահմանադրությունը կմեկնաբանի իշխանության օգտին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031