Լրահոս
Օրվա լրահոսը

Կրտսեր սերժանտի վիրավորվելու կապակցությամբ մահափորձի հոդվածով քրեական գործ է հարուցվել

Մարտ 21,2018 13:33

Հայտնել ենք , որ փետրվարի 22-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող: Բերդ քաղաքում գտնվող զինվորական հոսպիտալում կատարված վիրահատությամբ զինվորի աջ թոքի կեսը հեռացվել է: Զինծառայողը եղել է գիտակցության մեջ: Նա փետրվարի 22-ին տեղափոխվել է Երեւան, կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Զինվորը ծննդով Կապանից է: Նախնական տեղեկություններով` կրակոցի պատճառը ծառայակցի հետ անհաջող կատակն է եղել:

Ժամկետային զինծառայողի վիրավորվելու, հարուցված քրեական գործի վերաբերյալ հարցում ենք կատարել ՀՀ քննչական կոմիտե: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից ստացվել է հետեւյալ պատասխանը. «ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հարություն Պողոսյանի հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2018թ. փետրվարի 22-ին՝ ժամը 10.45-ին ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը`ժամը 10.05-ի սահմաններում, կրծքավանդակի աջ հատվածի հրազենային վիրավորում է ստացել կրտսեր սերժանտ Հարություն Պողոսյանը: Ցուցաբերվել է առաջին բուժօգնության , եւ նա տեղափոխվել է Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով, կազմվել է քննչական խումբ: Քրեական գործով Հ. Պողոսյանը ճանաչվել է տուժող: Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, թվով 20 դատաձգաբանական փորձաքննություններ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ`դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031