Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանն արձանագրել է կոպիտ խախտումներ հոգեբուժարաններում. հրապարակվել է արտահերթ զեկույց

Մարտ 21,2018 13:32

2017 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը չհայտարարված այցերի ընթացքում հոգեբուժական կազմակերպություններում արձանագրել է կոպիտ խախտումներ: Մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները՝

-թեև հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն անվճար է, բայց արձանագրվել են հոգեբուժական վճարովի ծառայությունների տրամադրման դեպքեր, համայնքային մակարդակում հոգեկան առողջության պահպանման ծառայություններն անհասանելի են,

-առկա են ՀՀ քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերով նախատեսված հարկադիր բուժման հետ կապված մի շարք օրենսդրական և գործնական խնդիրներ,

-օգտագործվել են օրենքով չնախատեսված զսպման, ներգործության միջոցներ և արձանագրվել են դրանց կիրառման կարգի խախտումներ,

-հոգեբուժական կազմակերպություններում բուժանձնակազմը ոչ բավարար քանակի է,

-մի շարք դեպքերում չկան նեղ մասնագետները (օրինակ՝ մանկական հոգեբույժներ),

-չկա գիշերային ժամերին հոգեբույժների հերթապահություն, իսկ հերթապահություն, իրականացնող միջին բուժանձնակազմը ոչ բավարար քանակի է, այդ թվում՝ նաև Երևանում,

-արձանագրվել են ժամկետանց դեղեր և բժշկական պարագաներ, դեղերի ոչ պատշաճ պահպանում և խոտանում,

-եղել են հոգեմետ դեղերի հաշվառման և տրամադրման մատյանների ոչ պատշաճ վարման դեպքեր,

-բացակայում են անհետաձգելի հոգեբուժական հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող դեպքերում անձին հոգեբուժական կազմակերպություններ տեղափոխելու և պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու մեխանիզմները,

-առկա է դեղորայքային բուժումից զատ այլընտրանքային բուժման մեթոդների կիրառման խիստ պակաս,

-հոգեբուժական կազմակերպություններում կան գերբնակեցվածության դեպքեր,

-առկա է հոգեբուժական որոշ կազմակերպություններում կանանց և տղամարդկանց բաժանմունքների առանձնացման խնդիրներ,

-մի շարք դեպքերում առկա է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խտրական մոտեցում,

-առկա է կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների, բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն,

-կան ոչ պատշաճ քանակի և միատեսակ սննդի տրամադրման խնդիրներ,

-պատշաճ կերպով չի ապահովվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց զբոսանքի իրավունքը,

-բացակայում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենսաթոշակ տրամադրելու և վերջիններիս կողմից այն ինքնուրույն տնօրինելու մեխանիզմները:

Այցերի ընթացքում վեր հանված խնդիրները, դրանց ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև անհրաժեշտ լուծումների առաջարկները ներկայացվել են ոլորտի իրավասու մարմիններին:

Մարդու իրավունքների պաշտպանը Գլխավոր դատախազություն է ուղարկել ժամկետանց դեղերի, դեղերի բաց թողնմանն ու հսկմանն առնչվող մատյաններում սահմանված կարգի կոպիտ խախտումներով լրացնելու, այդ թվում՝ հատուկ կարգով բաց թողնման դեղերի չափերը մատիտով լրացնելու, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանցից կենսաթոշակները վերցնելու վերաբերյալ արձանագրված տեղեկությունները:

Զեկույցը 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031