Լրահոս
Օրվա լրահոսը

2016 թ. ապրիլին մահացած զինծառայողը այնպիսի հոգեբանական վիճակում չի գտնվել, որը կհանգեցներ ինքնասպանության. Փորձագետ

Մարտ 21,2018 13:27

Իջևանի զորամասերից մեկում 2016 թ. ապրիլի 25-ին մահացած զինծառայող Հովհ. Պետրոսյանին «բնորոշ չեն եղել այնպիսի հոգեբանական առանձնահատկություններ, որոնք կարող էին էապես ազդել նրա կողմից ենթադրյալ ինքնասպանություն կատարելու վրա». եզրակացրել է դատահոգեբանական փորձաքննություն իրականացրած փորձագետը: Նշենք, որ Հովհ. Պետրոսյանին մահացած էին գտել իրեն ամրակցված մեքենայի թափքում: Քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): Հովհ. Պետրոսյանի իրավահաջորդի շահերի պաշտպանությունն ստանձնել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Կազմակերպության փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը: 2017 թ. օգոստոսի 2-ից 2018 թ. հունվարի 16-ին իրականացված դատահոգեբանական փորձաքննության արդյունքներով՝ Հովհ. Պետրոսյանի բնավորությունն ու անհատական հոգեբանական առանձնահատկությունները չէին կարող ազդել ենթադրյալ ինքնասպանություն կատարելու վրա:

Ըստ փորձագետի՝ դեպքի պահին ևս Հովհ. Պետրոսյանն այնպիսի հուզական վիճակում չի գտնվել, որի արդյունքում կարող էր ինքնասպանություն գործել: Փորձագետը բացառել է նաև հրամանատար Վաչագան Հայրապետյանի և մյուս ծառայակիցների գործողությունների և Հովհ. Պետրոսյանի ենթադրյալ ինքնասպանություն գործելու հանգամանքի միջև պատճառահետևանքային կապը: Հիշեցնենք, որ վաշտի հրամանատար Վաչագան Հայրապետյանը մահացած զինծառայողի հոր հետ առերես հարցաքննությունից օրեր անց՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ին, ավտովթարից մահացել է: Վերջինս գործի համար կարևոր նշանակություն ունեցող տեղեկությունների էր տիրապետում և իր ցուցմունքներում նշել էր դրանց մասին:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ փորձագետը միանշանակ չի գնահատել մասնագիտացմանը չհարմարվելու կամ դիտողության արժանանալու հանգամանքների՝ ինքնասպանության դրդելու հնարավորությունը. նրա խոսքով՝ «չկան այնպիսի հոգեվիճակներ, իրադրություններ, խնդիրներ և հանգամանքներ, որոնք միանշանակ հանգեցնում են ինքնասպանության»:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031