Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյան. «Մահվան հանգամանքների հետ կապված դա ընդհանրապես կապ չունի»

Մարտ 21,2018 13:04

«Բացարձակ անհրաժեշտ» արտահայտությունը վերաբերել է ոստիկանության կողմից ուժի կիրառմանը, ոչ թե մահվան դեպքերին»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը` հավելելով` «աբսուրդ կլինի կարծել, որ ես կարող եմ մի փաստաթղթի տակ ստորագրել, հետո ասել՝ տենց բան չկա»:

Հիշեցնենք, երեկ ԱԺ նիստում «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը «Ելք»-ի հեղինակած 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության մասին նախագծի քննարկման ժամանակ`դիմելով պետաիրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Ռուստամ Մախմուդյանին, ասել էր. «Դուք տեղյա՞կ եք, որ ՀՀ-ի կողմից առարկություն է ներկայացված եղել, որ այս մարդկանց սպանությունը եղել է բացարձակ անհրաժեշտ»:

Գեւորգ Կոստանյանը պարզաբանեց, որ 55 էջանոց փաստաթղթից, հրապարակվում է միայն առաջին եւ վերջին էջերը ու փորձ է արվում դրանք կապել իրար հետ, ինչ-որ բաներ գտնել. «ՄԻԵԴ-ը հարց է տվել՝ արդյոք ոստիկանության կողմից կիրառված ուժը եղե՞լ է «բացարձակ անհրաժեշտ», արդյոք խախտվե՞լ են երկրորդ հոդվածով սահմանված իրավունքները, թե՞ ոչ: Կոնվենցիայի կանոն է, որ ֆիզիկական ուժը, որ պետության կողմից կիրառվում է քաղաքացու նկատմամբ պետք է լինի համաչափ, իրավաչափ եւ բացարձակ անհրաժեշտ: «Բացարձակ անհրաժեշտը» վերաբերում է նրան, թե արդյոք ոստիկանն ուրիշ ելք չի՞ ունեցել, դրա համար է ուժ կիրառել, ոչ թե տասը մահացածներին: Մահվան հանգամանքների հետ կապված դա ընդհանրապես կապ չունի: Ես ինքս այդ նույն առարկությունների մեջ հատուկ մանրամասնում եմ, որ յուրաքանչյուր մահվան հետ կապված գործերը քննվում են, դեռ չգիտենք՝ ինչ է եղել: Ոստիկանության ուժը եղել է բացարձակ անհրաժեշտ, բայց մահվան հանգամանքների հետ կապված դեռ չգիտենք»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած այն հարցին, որ նախաքննության մարմինը պետք է հրապարակի այն տեսագրությունները, որոնք փաստում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները, թե ընդդիմադիրները մեքենաների հետեւից դուրս են եկել, կրակել ոստիկանների ուղղությամբ, Գեւորգ Կոստանյանը շարունակեց պնդել` բոլոր ձայնագրությունները, որոնց մասին խոսել է երկրորդ նախագահը, գտնվել եւ գտնվում են նախաքննության տրամադրության տակ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031