Երեկ խորհրդարանում «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախագիծը ներկայացնող ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին հարցրեց, թե որն է պատճառը, որ մեր հանրապետությունում տարիներ շարունակ չի ձևավորվում արժեթղթերի շուկա, ֆոնդային բորսա: Ինչ խնդիրներ կան, որ մենք չենք կարողանում հաղթահարել, որպեսզի վերջապես ունենանք հստակ ձևավորված արժեթղթերի շուկա: Ինչ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել, որ այս կարևորագույն գործիքը կարողանանք կայացնել:
Ներսես Երիցյանն առանց սեթևեթելու պատասխանեց. «Եթե թափանցիկությունը մասնավոր հատվածում ավելանա, այդ շուկան կսկսի կայանալ»:
Այսպիսով, Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահը բացահայտ հայտարարում է, որ իշխանությանը չի հաջողվում հաղթահարել մասնավոր սեկտորի թափանցիկ չլինելու խնդիրը, Հայաստանի մասնավոր սեկտորը աշխատում է ստվերում: Եվ սա վերաբերում է բոլոր ընկերություններին, գրեթե առանց բացառության:
Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում