Ազգային ժողովում այսօր Հրայր Թովմասյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ: 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 94-ը: Քվեաթերթիկներից մեկը կորել է, քանի որ քվեատուփում հաշվիչ հանձնաժողովը գտել է 93 քվեաթերթիկ, երկու քվեաթերթիկ էլ անվավեր է համարվել:
Հրայր Թովմասյանի օգտին քվեարկել է 64 պատգամավոր, դեմ է եղել 27-ը:
ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը շնորհավորեց Հրայր Թովմասյանին եւ ասաց, որ վստահ է՝ նա շատ լավ նախագահ կլինի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ