Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպը, որի մասին հրապարակավ պատմեց պրն Հարությունյանը, տեղի է ունեցել 1999թ. հոկտեմբերին` Հոկտեմբերի 27-ից ընդամենը օրեր հետո. «Հրապարակ»

Մարտ 21,2018 12:13

ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն օրերս ուշագրավ հայտարարություն արեց՝ հրապարակայնացնելով մի միջադեպ, երբ ծայրահեղ բարդ իրավիճակ էր ստեղծվել երկրում։ Ինչ-որ ուժեր զինված գործողությունների են նախապատրաստվել, եւ հրավիրվել է մի հավաք, որին մասնակցել է նաեւ ինքը՝ ՍԴ նախագահը։ Քննարկվել են իրավիճակից ելքերը, եւ հավաքի մասնակիցներից մեկը, ըստ Գ․ Հարությունյանի, անսպասելի ծոցագրպանից հանել է ՀՀ սահմանադրությունը, որտեղ ընդգծումներ էր արել։

Հաջողվեց հիշյալ հավաքին մասնակցած անձանցից (նաեւ այլ անձանցից, ում հետագայում պատմվել է այդ դիպվածի մասին) ճշտել, որ միջադեպը, որի մասին հրապարակավ պատմեց պրն Հարությունյանը, տեղի է ունեցել 1999թ. հոկտեմբերին` Հոկտեմբերի 27-ից ընդամենը օրեր հետո (ստույգ օրը ճշտել չհաջողվեց․ ենթադրաբար՝ 29-ին կամ 30-ին): Ամեն դեպքում, խոսքն ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչությանը հաջորդած օրերի մասին է, երբ դեռ ահաբեկչության զոհերին հանձնում էին հողին, իսկ պաշտպանության նախարարությունում հավաքված Վազգեն Սարգսյանի զինակիցները, նախագահ Ռոբերտ Քոչարյանին համարելով ահաբեկչության պատասխանատու, առնվազն այն չկանխելու համար պատրաստ էին վերջինիս հեռացնել իշխանությունից:

Այդ օրերի հավաքի կամ հավաքների մասին հետագայում պատմել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում զինվորականները նույնպես հրավիրել են ՊՆ, սակայն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է գնալ` պնդելով, որ զինվորականների գործը չէ երկրում քաղաքական իշխանություն փոխելը: Գագիկ Հարությունյանի դիրքորոշումը նույնն է եղել, այն տարբերությամբ, որ Հարությունյանը հանդիպել է զինվորականներին, թերեւս՝ որովհետեւ այդ պահին երկրում գործող միակ բարձրագույն պաշտոնյան գործնականում ինքն էր:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031