Այսօր խորհրդարանում ՍԴ նախագահ էին ընտրում: Հիշեցնենք, առաջադրված միակ թեկնածուն արդարադատության նախկին նախարար, նախկին պատգամավոր եւ նախկին ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանն է:
Քանի որ հերթական նիստն արդեն ավարտվել էր, պատգամավորներն իրար հերթ չէին տալիս`իրենց ընտրությունը կատարելու եւ խորհրդարանի շենքը հանգիստ խղճով լքելու համար:
Մանրամասները`տեսանյութում
Լրագրողները գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցին`Հրայր Թովմասյանն ընդամենը վերջերս է հրաժարվել կուսակցական`ՀՀԿ-ի, պատկանելիությունից, սա չի՞ նշանակում, որ նա քաղաքական պատվեր է կատարելու ՍԴ նախագահի պաշտոնում:
«Բոլորս էլ մի ճանապարհ անցնում ենք, պտի՞ ճանապարհ անցենք, թե՞ չէ»,- ասաց Սեյրան Սարոյանը:
Սեյրան Սարոյանը հավաստիացնում է`ՍԴ նախագահին քաղաքական հրահանգներ չեն լինում:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ