Բրյուսել կատարած այցին երեկ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանդիպեց նաև Եվրահանձնաժողովի կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով գլխավոր տնօրենության ղեկավար Թեմիս Քրիստոֆիդուին:
Կողմերը միմյանց շնորհավորեցին «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի « Մշակույթ» բաղադրիչին Հայաստանի միանալու հուշագրի ստորագրման առիթով, քննարկեցին առաջիկա համագործակցության հնարավոր տարբերակները:
Նախարար Ամիրյանը տիկին Քրիստոֆիդուին հրավիրեց Հայաստան՝ մասնակցելու «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի բացման արարողությանը:
Հուշագիրը երեկ ավելի վաղ Բրյուսելում ստորագրել են Արմեն Ամիրյանը և Եվրոպական հանձնաժողովի կրթության, երիտասարդության, մշակույթի և սպորտի հարցերով հանձնակատար Թիբոր Նավրակսիկսը: