Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում խաղացվել է չորս տուր: Հայաստանի 34 ներկայացուցիչներից այստեղ գերազանց է հանդես գալիս գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա բոլոր պարտիաներում առավելության է հասել մրցակիցների նկատմամբ եւ հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հայ գրոսմայստերից կես միավոր պակաս ունի 12 շախմատիստ: Նրանց մեջ է նաեւ Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ