Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջուղայեցիների փողոցից մինչեւ Սուրբ Ղազար

Մարտ 21,2018 15:30

Կիլիկիայի հայկական թագավորությունը ժամանակին սերտ հարաբեությունների մեջ է եղել Վենետիկի հետ, իսկ 13-րդ դարի սկզբներին Լեւոն Բ Մեծագործի եւ Վենետիկի Հանրապետության դոժ Էնրիկո Դանդոլայի միջեւ բարեկամական, դիվանագիտական եւ առեւտրական պայմանագրեր են կնքվել: Վենետիկի դոժ Մարկո Ծիանին էլ Վենետիկի հենց սրտում «Հայոց տուն» է նվիրել հայերին:

Ի դեպ, 1434 թ. կառուցված հայկական Սուրբ Խաչ եկեղեցին համարվում է Եվրոպայի հնագույն եկեղեցիներից մեկը, թեեւ այն այսօր ամբողջ «ծավալով» չի գործում, եւ ամսվա մեջ որոշակի օրերի է այնտեղ պատարագ մատուցվում: Այսօր էլ դեռ պահպանվել է RUGA GIUFFA նեղլիկ փողոցը (լուսանկարում), որը Հին ու Նոր ջուղայեցի վաճառականների անվան հետ է կապվում:

Վենետիկը նաեւ հայկական տպագրության հնագույն կենտրոն է` Հակոբ Մեղապարտը հայերեն առաջին տպագիր գիրքը` Ուրբաթագիրքը, 1512թ. հենց այստեղ է հրատարակել: Հայերը կարեւոր դերակատարություն են ունեցել Իտալիայում եւ հատուկ արտոնություններ են ստացել: Ցավոք, այժմ Վենետիկում հայկական համայնք, որպես այդպիսին, չկա, փոխարենը խոսուն հայկական հետքերն են առկա: Վենետիկում հայկական ամենահզոր ներկայությունը թերեւս Մխիթարյան միաբանության սուրբ Ղազար կղզու շնորհիվ է, որը նաեւ Մխիթարյանների մայրավանքն է:

Լուսանկարը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Կարդացեք 

«Առավոտ»

20.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031