Մարտի 20-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Բրյուսելում ստորագրեց «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։ Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև կնքված այս փաստաթուղթը Եվրամիության կողմից ստորագրեց Կրթության, երիտասարդության, մշակույթի և սպորտի հարցերով հանձնակատար Թիբոր Նավրակսիկսը:
«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակային նախագիծը մեկնարկել է 2014թ.։ Բաղկացած է երկու՝ «Մեդիա» և «Մշակույթ» բաղադրիչներից, նախատեսված է 2014-2020 թթ. ընթացքում իրականացնելու համար: ՀՀ մշակույթի նախարարությունը միանում է ծրագրի «Մշակույթ» բաղադրիչին: Նախագիծը ԵՄ մշակույթի ոլորտի ամենամեծ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից է այս պահին:
«Ստեղծագործ Եվրոպա» շրջանակային նախագծի «Մշակույթ» բաղադրիչին միանալը Հայաստանի մշակութային ոլորտի կազմակերպություններին հնարավորություն կտա ակտիվորեն ներգրավվելու եվրաինտեգրման գործընթացին, իրականացնելու դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության և կերպարվեստի ոլորտներում:
ՀՀ մշակույթի նախարարություն
Հարգելի Խմբագիր,
Խնդրում եմ ինձ հստակեցրեք, թէ Մշակույթի Նախարարության ստորագրած փաստաթղթում երաժշտության ոլորդը մաս չի կազմում?
Շնորհակալություն