«Ամերիկայի ձայն». Պետական մարմինները տեղեկացրել են, որ քիչ առաջ Վաշինգտոնին հարակից Մերիլենդ նահանգի Գրեիթ Միլլսի դպրոցում հրազենային կրակոցներ են հնչել:
Ավագ դպրոցն այժմ փակի տակ է գտնվում: Կրակոցները դադարեցվել են, ոստիկանապետն ու աշխատակիցները գտնվում են դեպքի վայրում:
Զոհերի կամ վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Հրազենային կրակոցներ արձակած անձի ինքնությունը դեռևս չի հրապարակվել:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Ֆլորիդայի դպրոցներից մեկում 17 մարդու կյանք խլած զինված հարձակումը ոտքի է բարձրացրել ողջ երկրի աշակերտներին և ուսանողներին: Նրանք ցույցեր են անցկացնում ԱՄՆ-ի տարբեր հատվածներում՝ պահանջելով խստացնել զենքի վաճառքի մասին օրենքները: