Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հենց «Ելք»-ի երիտասարդները չէին ներկայացել նիստին: Դե հիմա նայեք՝ ում են  ձեռնտու ձգձումները». Ալումյան

Մարտ 20,2018 19:58

«ԵԼՔ» դաշինքի համակիր Հ. Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով մեղադրյալ Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը պնդում է, որ իր միջնորդությունը՝ այս գործով վկաներին ու տուժողին մեկ օրում հարցաքննելու վերաբերյալ, նպատակ ունի բացառել պաշտպանական կողմի հարցերը քննարկելու հավանականությունը, ինչը հնարավոր է, եթե բոլորին նույն օրը չհարցաքննեն:

«Հնարավոր է, որ արդեն մեր հարցադրումներին նախապատրաստված, իրենց վարկածը մշակած հետագա նիստերին գան, գործի օբյեկտիվությունից ելնելով՝ դատարանը մեր միջնորդությունը բավարարեց, ես ոչ մի անհնարին բան չեմ տեսնում բոլորին հարցաքննելու մեջ, որտեղի՞ց  է մտավախությունը, որ հինգ հոգու հնարավոր չէ մեկ նիստում հարցաքննել, եղել են այլ գործերով նիստեր, որ մենք հինգ չէ, տասը եւ ավելի մարդկանց ենք հարցաքննել: Մի բաժակ ջրում փոթորիկ անողների ասածները մեկնաբանելու ցանկություն չունեմ»,- ասաց Հայկ Ալումյանը՝անդրադառանալով տուժողի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի մտահոգությանը:

Փաստաբանն ասաց, որ այսօրվա նիստին հենց «Ելք»-ի երիտասարդները չէին ներկայացել նիստին. «Դե հիմա նայեք՝ ում են  ձեռնտու ձգձումները»:

Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 31.03.2017 թ. ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող 53 շենքի բակում, անթաքույց արհամարանք դրսևորելով հասարակության նկատմամբ,  «ԵԼՔ» դաշինքի համակիր Հ. Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որի ընթացքում պահել է ապօրինի ձեռք բերած գործարանային արտադրության 5,6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական սպորտային ռազմամթերք հանդիսացող 7 փամփուշտներով լիցքավորված ինքնաշեն ակոսափող թմբուկավոր հրազեն հանդիսացող ատրճանակ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031