Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում միջոցառում Լիբանանում

Մարտ 20,2018 18:05

Մարտի 18-ին Լիբանանում ՀՀ դեսպանության և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Լիբանանի մասնաճյուղի համագործակցությամբ անցկացվեց հուշ-երեկո՝ նվիրված լիբանանահայ հագուստի դիզայներ-ոճաբան Ժան-Պիեռ Դելիֆերին: Միջոցառումն անցկացվում էր Լիբանանում Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում:

Մասնակիցներ Ժան-Լուի Մանգին, Ռոժե Ասսաֆը, Ժերար Ավեդիսյանը, Էթիեն Կուպելյանը, Ղադի Ռահբանին ներկայացրեցին Ժան-Պիեռ Դելիֆերի գործունեությունը և իրենց միջև հաստատված համագործակցության հուշերը:

Միջոցառման հյուրերին ուղղված իր խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը նշեց, որ Ժան-Պիեռ Դելիֆերն իր ստեղծագործական աշխատանքով նպաստել է ֆրանկոֆոն երկրների՝ Լիբանանի և Ֆրանսիայի, մշակութային փոխառնչությանը. նրա հեղինակած զգեստները ներդաշնակորեն միաձուլում են արևելյան և արևմտյան ոճերը՝ ներկայացնելով ստեղծագործական նոր մոտեցումներ: ՀՀ դեսպանը ներկայացրեց նաև ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանի կողմից հյուրընկալվող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Տեղեկանք Ժան-Պիեռ Դելիֆերը ծնվել է Լիբանանում՝ Ադանայից փախստական հայ ընտանիքում: Նա իրավամբ համարվում է արաբական աշխարհի առաջին հագուստի դիզայներ-ոճաբանը: 1954թ. Բեյրութում հիմնել է իր Նորաձևության տունը: Աշխատել է հանրահայտ երգչուհի Ֆեյրուզի հետ: 1975 թվականից մոտ մեկ և կես տասնամյակ ապրել և աշխատել է Փարիզում: Հեղինակել է Ա. Քամյուի պիեսների բեմադրությունների, Մ.Սկորսեզեի ֆիլմերի զգեստները: 1990թ. վերադարձել է Լիբանան: Մահացել է 1999թ.:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031