Լրահոս
Հայի արարող ձեռքեր
Օրվա լրահոսը

Երջանկության բանաձեւը՝ ըստ պատգամավորների. Պարզվում է՝ Հայաստանը 8 կետով դժբախտացել է 1 տարում

Մարտ 20,2018 17:35

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը հիշեցրեց, որ այսօր Երջանկության միջազգային օրն է եւ շնորհավորեց պատգմավորներին՝ մաղթելով, որ երջանիկ լինեն եւ լավ ապրեն:

Նա նաեւ ներկայացրեց ՄԱԿ-ի հրապարակած Երջանկության զեկույցը, ըստ որի, առաջին տեղում է Ֆինլանդիան՝ որպես երջանիկ պետություն, 156 երկրներում անցկացված հարցումներով Հայաստանը զբաղեցնում է 129-րդ տեղը, մինչդեռ 2016-ին 121-րդ տեղում էր: Լուիզա Սարգսյանի խոսքով՝ հայաստանյան երջանկությունը 8 նիշով մեկ տարում անկում է ապրել: Ի հեճուկս դրա, Ադրբեջանը երջանկության ցուցանիշով 87-րդ տեղում է: Մենք ավելի շատ Կոնգոյի, Զիմբաբվեի, Սուդանի շարքերում ենք, միայն նրանց ենք զիջում:

Նա ասաց, որ ՀՀ քաղաքացիները իրենց երջանկության բանալին փնտրում են օտար երկրներում, լուռ արտագաղթում են:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հորդորեց Լուիզա Սարգսյանին, որ վերջում ժպտա գոնե ու ԱԺ դահլիճում երջանկության մթնոլորտ ստեղծի. «Ժպտացեք, կանայք, ժպտացե՛ք»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, թե ինչ է երջանկությունը, իր կարծիքով. «Ամենամեծ երջանկությունը քաղաքացիների՝ իրենց հայրենիքում ապահով եւ հարգված ապրելու ունակությունն է»:

Իսկ Շարմազանովը հակադարձեց՝ «Ամենամեծ երջանկությունն է, որ յուրաքանչյուր մարդ իր խղճի հետ հաշտ ու համերաշխ ապրի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031