«Ժառանգություն» կուսակցության հայտարարություն
«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ եւ մյուսների նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կատարած դատավճիռը` համարելով այն քաղաքական հաշվեհարդար: Սա Սամվել Բաբայանի եւ մյուս ազատամարտի հերոսների հանդեպ կատարված դատավարության շարունակությունն է:
Այս քաղաքական դատավճիռը եւս մեկ անգամ հաստատեց Հայաստանում անկախ դատական համակարգի բացակայությունը:
«Ժառանգություն» կուսակցություն
19 մարտի 2018թ., Երեւան