Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայում աճել են թուրքական կառույցների վրա իրականացվող հարձակումները

Մարտ 20,2018 16:47

2018թ. հունվարից մինչև օրս Գերմանիայի թուրքական կառույցների վրա իրականացվել է 37 հարձակում։

Դրա վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակել Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ հարձակումներն իրականացվել են այն բանից հետո, երբ Թուրքիայի զինուժն Աֆրինում «Ձիթենու ճյուղ» անվամբ ռազմական գործողություն սկսեց քրդական ուժերի դեմ։

Հավանական է համարվում, որ թուրքական մզկիթների, մշակութային կենտրոնների, ռեստորանների վրա իրականացված այդ հարձակումները կազմակերպել են քրդերը, մասնավորապես՝ քրդական խմբավորումները։

Աղբյուրը հիշեցնում է, որ 2017թ. Գերմանիայում թուրքական կառույցների վրա իրականացվել է 13 հարձակում։

Գերմանիայի դաշնային ոստիկանության մի պաշտոնյա, ում անունը չի հրապարակվում, նախորդ շաբաթ, խոսելով գերմանական «Die Welt» պարբերականի հետ, նշել էր, որ թուրքական կառույցների վրա կատարվող հարձակումները դեռ էլի կարող են աճել։

Աղբյուր`  CNN Turk

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031