«Դա Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության ստահոդ դատարանի կողմից կայացված ստահոդ վճիռ է», այսպես է բնութագրում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ժիրայր Սեֆիլյանի գործով կայացված վճիռը: Հիշեցնենք՝ այսօր դատարանը վճռել է 10,5 տարի ազատազրկման դատապարտել ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանին:
Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որեւէ մեկնաբանություն չի անում Սեֆիլյանի գործով կայացված վճռի մասին: Այդ գործի վերաբերյալ լրագրողների բոլոր հարցերը նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը անպատասխան թողեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ