Լրահոս
Օրվա լրահոսը

Շաբաթ օրը միասին կնայենք. Լևոն Մկրտչյանը՝ Շիրակի պետական համալսարանում տիրող իրավիճակի մասին

Մարտ 20,2018 16:37

«Օրենքն անցած է»,- Aravot.am-ի հարցին՝ այն, որ Կրթության մասին ՀՀ օրենքը հետ ուղարկվեց, այդտեղ կա՞ր նաև բուհերի ռեկտորների դերակատարությունը, այսպես պատասխանեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Մանրամասնելով՝ նախարարն ասաց. «Օրենքը հետ չուղարկվեց, այն ընդգրկված է ապրիլի 10-ի օրակարգ: Քանի որ քննարկվելու խնդիր կար, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ էր պետք, որ աշխատեինք, ուստի դրեցին հերթական օրակարգ: Անցած է, որևէ խնդիր չկա. օրենքը հանձնաժողովում անցած է»:

Հիշեցմանը՝ Շիրակի պետական համալսարանում դասախոսները պատրաստվում են դիմել դատախազություն, ճնշումներ են գործադրվում դեկանների վրա, պարոն Մկրտչյանն արձագանքեց. «Շաբաթ օրը ժամը երկուսին մեծ խորհրդի նիստն է՝ գիտխորհրդի հետ. միասին կնայենք՝ որն աշխատանքային հարաբերություն է, աշխատանքային ձևաչափով կկարգավորենք, կլսենք նաև ուսանողների բողոքները: Շաբաթ օրը կգնանք, բոլորս միասին կնայենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031