Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Ես առիթը բաց չեմ թողնի այդ մասին խոսել»

Մարտ 20,2018 16:21

Ադրբեջանը եւ Թուրքիան ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներ չեն, ուստի այս հարթակում երբեւէ քննարկումներ չեն լինում այդ երկրներում մարդու իրավունքների խախտումների եւ քաղաքական իրավիճակների մասին: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:

Հիշեցնենք, այսօր խորհրդարանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցում են պատվիրակներ`27 եվրոպական եւ աֆրիկյան երկրներից:

Մարգարիտ Եսայանից հետաքրքրվել էինք`անդրադարձեր կլինե՞ն առաջիկայում Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին եւ այդ երկրում մարդու իրավունքների ոչ բարվոք վիճակին:

Մեր զրուցակիցը հիշեցնում է, բուռն եւ սուր քննարկումներ եղել են Սիրիայի հարցով: Ադրբեջանի մասով քննարկումներ եղել են 2016-ի ապրիլյան պատերազմից հետո:

«Մենք դեռ երկու օր աշխատելու ենք, բնականաբար, ես առիթը բաց չեմ թողնի այդ մասին խոսել»,- ասաց տիկին Եսայանը`պատասխանելով հարցին`պատրաստվո՞ւմ է խոսել Իլհամ Ալիեւի հայատյաց հայտարարությունների մասին:

Այլ մանրամասները`  տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031