Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Փաստորեն, 11 տարուց կես տարին հանել են». Անդրիաս Ղուկասյանը՝ Սեֆիլյանի դատավճռի մասին

Մարտ 20,2018 15:10

Դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստն էր: Հիշեցնենք՝ նա մեղադրվում է 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու մի շարք ծանր հանցագործությունների համար մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար:

Երբ Ղուկասյանը բերվեց նիստերի դահլիճ, հարազատներից տեղեկացավ, որ այսօր Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 6 ամսվա ազատազրկման: «Փաստորեն, 11 տարուց կես տարին հանել են»,-հեգնեց Անդրիաս Ղուկասյանը՝ նկատի ունենալով այն, որ մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը մինչեւ դատավճիռը միջնորդել էր Սեֆիլյանին ազատազրկել 11 տարով:

Պետրոս Պետրոսյանը, որը Ղուկասյանի գործով եւս մեղադրող-դատախազն է, նիստին չէր եկել: Նա դատարանին տեղեկացրել էր, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ներկայանալ չի կարող: Այդ պատճառով էլ Ղուկասյանի գործով տուժողների հարցաքննությունն այսօր չկայացավ. նիստը հետաձգվեց մեկ շաբաթով:

Հիշեցնենք, որ Պետրոս Պետրոսյանը մինչեւ Անդրիաս Ղուկասյանի գործով նիստը Ժիրայր Սեֆիլյանի դատավճռի հրապարակմանն էր ներկա, որտեղ միջադեպ տեղի ունեցավ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031