Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքից հեռացված դասախոսները կդիմեն գլխավոր դատախազին. «Ա1+»

Մարտ 20,2018 14:58

Շիրակի պետական համալսարանի դասախոսներ Հովհաննես Խորիկյանը և Գագիկ Համբարյանը պատրաստվում են ծավալուն փաթեթ ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին՝ ռեկտոր Սահակ Մինասյանի անօրինականությունների մասին։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դասախոսները նշեցին, որ կան բազմաթիվ ապացույցներ և բացահայտումներ ռեկտորի պաշտոնավարման ժամանակ նրա կատարած անօրինականությունների մասին։ Ըստ նրանց՝ ռեկտորը կոպտորեն խախտում է բուհի կանոնադրությունը և փոխում է դրանք՝ հարմարեցնելով իրեն։ Նշենք, որ աշխատանքից հեռացված Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը փաստաթղթեր են պատրաստել նաև փաստաբանի հետ՝ դիմելու դատարան, իրենց շահերը պաշտպանելու համար։

«20 հազար ուսանող ունեցող ԵՊՀ ռեկտորը ստանում է 808 000 դրամ աշխատավարձ, 2500 ուսանող ունեցող ՇՊՀ ռեկտորը ստանում է 700 000 դրամ որպես ռեկտոր և 85 000 դրամ որպես դասախոս, այսինքն գրեթե նույնչափ, որչափ ստանում է Արամ Սիմոնյանը։ Ռեկտոր պարոն Մինասյանի խորհրդականը ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան Սերժ Սարգսյանի խորհրդականը՝ 300 000 դրամ և այլն։ Սա բուհի գումարների փոշիացում է և նախարարությունը բացարձակ չի արձագանքում։ Դահլիճի վերանորոգման համար ծախսված է 87 մլն 229500 դրամ, բայց աշխատանքները դեռ ավարտված չեն։ Հետաքրքիր է, ո՞վ է այս ամենի համար պատասխան տալու։ Այսպիսի բազմաթիվ խայտառակ փաստեր մեր բուհից շատ կան»,- ասաց Գագիկ Համբարյանը։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031