Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցների տնօրենները ընտրական քարոզչության համար կպատժվեն, ընտրակաշառքի միջնորդները քրեական պատիժ կկրեն

Մարտ 20,2018 14:16

Կառավարությունն առաջարկում է «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարել եւ բացառել պետբյուջեի ֆինանսական ռեսուրսի օգտագործումը՝ քարոզչություն իրականացնելու ժամանակ: Գործող ԸՕ-ն նման արգելք նախատեսում է հանրային ծառայողների համար, այն էլ այն դեպքում, երբ հանրային ծառայողը թեկնածու է:

Հիմա արգելվում է միայն քարոզչություն իրականացնելը՝ որոշակի սուբյեկտների, այդ թվում՝ պետական մարմինների համար:

Նախատեսվում է սահմանափակումները ընդլայնել եւ արգելել քարոզչությունը ոչ միայն թեկնածուին, այլեւ, օրինակ, բժշկական, կրթական հաստատությունների ներկայացուցիչներին՝ իրենց լիազորությունները իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս: Արգելվում է ֆինանսական ռեսուրսի օգտագործումը մի շարք անձանց համար՝ դատավորներին, դատախազներին, ուժային կառույցների ներկայացուցիչներին ՝ անկախ նրանից, թե նրանք ի պաշտոնե են գործում, թե ծառայողական հարաբերություններից դուրս, արգելքը տարածվում է բարեգործական, կրոնական կազմակերպությունների, ընտրական հանձնաժողովների անդամների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա քաղաքացիների վրա:

Այս պահանջները խախտողները ենթարկվելու են վարչական պատասխանատվության: Արթուր Հովհաննիսյաննն ասաց, որ բացի այդ, նաեւ քրեորեն պատժելի արարք է դիտվում նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը:

Քրեականացվում է նաեւ ընտրակաշառքի միջնորդությունը. «Այսօր ընտրակաշառք ստանալու եւ տալու համար կար պատասխանատվություն, բայց դուրս էր մնացել միջնորդության արարքը: Կարեւոր է, որ սա նույնպես սահմանափակվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031